Իտալիան Եվրամիության անդամ երկրներին հորդորել է կորոնավիրուսի համավարակից հետո միասնաբար աշխատել՝ զբոսաշրջության ոլորտը վերակենդանացնելու համար: Իտալիայի իշխանությունները հանդես են եկել եվրոպական պետությունների միջև երկկողմ պայմանավորվածությունների դեմ՝ նշելով, որ բոլորն իրենց սահմանները պետք է միասին բացեն: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:
Իտալիայի արտգործնախարարությունից հայտնել են, որ երկիրը պատրաստվում է ամռանն ընդունել Եվրամիության երկրների զբոսաշրջիկներին ու ապահովել նրանց անվտանգությունը: