տուն Քաղաքական Միջազգային Իտալիան դեմ է Ռուսաստանին ութնյակից դուրս թողնելու գաղափարին

Իտալիան դեմ է Ռուսաստանին ութնյակից դուրս թողնելու գաղափարին

113
0

Josй MENDES BOTA, Portugal

Իտալիան կարծում է, որպեսզի «Մեծ ութնյակի» ներկայիս ձևաչափը պահպանվի: Այս մասին հայտարարել  Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆեդերիկ Մոգերինին, ով ուղեկցում է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիին Հաագայում ընթացող միջուկային անվտանգության գագաթնաժողովում:

Նա նշել է, որ Ռուսաստանը միջազգային կարևոր գործընկեր է, և միջազգային հանրության համար կարևոր է պահպանել երկխոսությունը: Մոգերինին շեշտել է, որ ուկրաինական ճգնաժամի ընթացքում Եվրոպան ուշ սկսեց գիտակցել դրա հետևանքները: «Անհրաժեշտ էր նախօրեին աշխատանքներ անցկացնել ասոցացման համաձայնագրի վերաբերյալ, որպեսզի այդ փաստաթուղթը համատեղելի լիներ Մաքսային միության հետ: Հնարավոր է` այդ ժամանակ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև չլիներ այն հարաբերությունները, որում մենք գտնվում ենք», — ասել է արտգործնախարարը: