Ֆրանսիան և Իտալիան փոխվել են տեղերով աշխարհում ամենաշատ գինի արտադրողների առաջատար երկրների ցուցակում: The Local-ի տեղեկություններով` այս տարի Իտալիայում հավաքվել է 45 միլիոն գեկալիտրին համարժեք խաղող:
Ֆրանսիացիները հավաքել են 44 մլն գեկալիտրի խաղող: Երրորդ տեղում Իսպանիան է ` 40 միլիոն:
Նախորդ տարվա համեմատ Իտալիայում գինու արտադրությունն աճել է 2 տոկոսով, իսկ արտահանումը կազմել է 5 մլրդ եվրո: Սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 2 տարում, ինչը թույլ է տվել Իտալիային շրջանցել Ֆրանսիային, Իտալիային, ԱՄՆ-ին: