Իտալիայում համաճարակի բռնկման պահից ի վեր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 230 158-ի, հայտնում են երկրի Քաղաքացիական պաշտպանության գործակալությունից, հայտնում է Ria.ru -ն։
Նշվում է, որ վերջին մեկ օրում Իտալիայում վարակման 300 նոր դեպք է արձանագրվել, որը նվազագույն ցուցանիշն է մարտից ի վեր: Մարտի 8-ից ի վեր Իտալիայի ամբողջ տարածքում կարանտինային միջոցառումներ էին սահմանվել:
Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվն ավելացել է 92-ով՝ հասնելով 32 877-ի: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 55 300 մարդ: