Իտալացի մի քանի կամավորականներ ստեղծել են հետաքրքիր կայք: Այն նման է Ջուլիան Ասանժի հիմնադրած WikiLeaks կայքին, սակայն ի տարբերություն Ասանժի, ով բացահայտում էր ամերիկյան դիվանագիտական գաղտնի գրագրությունը, իտալացիները պատրաստվում են տեղեկություններ հրապարակել ադ երկրի մաֆիայի մասին: Նրանց զոհերն անանուն կարող են տեղեկություններ հաղորդել հանցագործների մասին, ինչն անմիջապես կհայտնվի կայքում: Այս մասին գրում է BBC-ն:
MafiaLeaks-ի հեղինակները նշել են, որ իրենց նյութերը նախատեսված են լրագրողների և ոստիկանության համար: Նրանք կարծում են, որ միայն այդ կերպ իրենց կհաջողվի պայքարել մաֆիայի դեմ և հասանելի դարձնել նրանց վայրագությունների մասին տեղեկությունները: