տուն Աշխարհ Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից շուրջ 400 մարդ է մահացել

Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից շուրջ 400 մարդ է մահացել

143
0

Իտալիայի իշխանությունները հայտարարել է կորոնավիրուսից մահվան դեպքերի թվի կտրուկ աճի մասին։ Մեկ օրում մահացել է 368 մարդ։ Զոհերի ընդհանուր թիվը հասել է 1806-ի։ Վերջին 1 օրում երկրում վարակման 3590 նոր դեպք է գրանցվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասցնել է 24 747-ի։

Մահվան դեպքերի աճ է գրանցվել ևս 2 եվրոպական երկրում։ Իսպանիայում 1 օրում գրանցվել է մահվան 96, Ֆրանսիայում՝ 31 դեպք։ Իսպանիայում զոհերի թիվը հասել է 262-ի, իսկ Ֆրանսիայում՝ 120-ի։

Ստեղծված իրադրության պատճառով Գերմանիան հայտարարել է Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի և Դանիայի հետ սահմանների մասնակի փակման մասին։