Vesti.ru-ն տեղեկացնում է, որ քրեական շրջանակներում որպես Դեդ Հասան հայտնի Ասլան Ուսոյանի սպանության գործում նոր մանրամասներ են ի հայտ եկել: Նախորդ շաբաթ Իտալիայում ձերբակալվել են, այսպես կոչված, «ռուսական մաֆիայի» ներկայացուցիչներ, ովքեր մեղադրվում են այդ հանցագործության մեջ:
Rosbalt-ի տեղեկություններով` նրանց ձերբակալությունը նախաձեռնվել էր Բելգիայի կողմից, քանի որ ձերբակալվածները մեղադրվում են «օրենքով գող» Դավիթ Օզմանովի դեմ մահափորձի մեջ:
Նախօրեին ձերբակալված 3 մեղադրյալները` Գեորգի Գուրչիանին, Իրակլի Պիպիան և Ռոին Ուգլավան, նախնական տեղեկություններով, կապ ունեն Դեդ Հասանի սպանության հետ: Նրանք մասնակցել են Դեդ Հասանի սպանության նախօրեին «գողերի» հավաքին, որտեղ արված գաղտնի ձայնագրություններից պարզ է դառնում, որ վերոնշյալ անձինք կապ ունեն այդ սպանության հետ: