տուն Աշխարհ Իտալիայում ձերբակալել են հռոմեական մաֆիայի մոտ 40 ենթադրյալ անդամի

Իտալիայում ձերբակալել են հռոմեական մաֆիայի մոտ 40 ենթադրյալ անդամի

245
0

Փոտրվարի 11-ի առավոտյան իտալացի կարաբիներները Հռոմում լայնամասշտաբ գործողություններ են իրականացրել կազմակերպված հանցավորության դեմ պայքարում`ձերբակալելով 38 հոգու: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:

Ինչպես նշվում է կարաբիներների հաղորդագրության մեջ, ձերբակալվածների թվում եղել է 1970-ականների վերջին Հռոմի հարավարևմտյան ծայրամասում ձևավորված «Մալիանայի հանցախումբ» (Banda delle Magliana) լեգենդար հանցավոր խմբավորման նախկին պարագլուխներից մեկը:

«Տարիների ընթացքում նա «մենաշնորհել» է մայրաքաղաքի հյուսիսային շրջանը` հսկողություն առնելով ազարտային խաղերի համար տեխնիկաների նկատմամբ (խաղային ավտոմատներ, խաղադրույքներ, առցանց խաղեր, տեսավիճակախաղեր), որոնք հատուկ կերպով տեղակայված են եղել Հռոմի և նահանգի առևտրի կենտրոններում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարաբիներները կալանքի տակ են առել խմբավորման ենթադրյալ ներկայացուցիչների ակտիվներն ու թանկարժեք իրերը, որոնց արժեքը մոտ 15 միլիոն եվրո է: