Իտալիան դադարեցրել Է Չինաստանի հետ ավիահաղորդակցությունն Ապենիններում նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերի հայտնաբերումից հետո: Այդ մասին հայտնել Է երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն Հռոմում կայացած մամուլի ասուլիսում:
«Ինտերֆաքս»-ի տեղեկությունը փախանցում է «Արմենպրես»-ը` նշելով, որ նոր կորոնավիրուսը հայտնաբերվել Է երկու չինացի զբոսաշրջիկների մոտ:
Նրանք Հռոմում իրենց վատ են զգացել եւ հոսպիտալացվել են:
Երկուսն Էլ առնչություն չունեն Costa Smeralda ճամփորդանավի հետ, որը գտնվում Է Չիվիտավեկյա քաղաքի նավահանգստում:
Բժիշկները ենթադրում Էին, թե կորոնավիրուսով կարող Էր վարակված լինել չինացի ուղեւորներից մեկը, սակայն կասկածանքները չեն հաստատվել, հաղորդել Է