տուն Աշխարհ Իտալիայում կորոնավիրուսով ակտիվ վարակակիրների թիվը նվազել է

Իտալիայում կորոնավիրուսով ակտիվ վարակակիրների թիվը նվազել է

163
0
Իտալիա, կորոնավիրուս

Իտալիայում կորոնավիրուսով ակտիվ վարակակիրների թիվը նվազել է՝ հասնելով 39․893-ի: Ինչպես հայտնում է CNN-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ ցուցանիշը երկուշաբթի օրվանից նվազել է 1474-ով:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 318 նոր դեպք է արձանագրվել՝ ընդհանուր ցուցանիշը համաճարակի բռնկման սկզբից ի վեր հասցնելով 233․515-ի: Վերակենդանացման բաժանմունքում ներկա պահին 408 հիվանդ է բուժվում՝ 16-ով ավելի քիչ երկուշաբթի օրվա տվյալից:   

Վերջին 24 ժամում հիվանդությունից մահացել է 55 մարդ, իսկ համաճարակի ամբողջ ընթացքում՝ 33․530-ը: