տուն Աշխարհ Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 25 000-ը

Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 25 000-ը

188
0
Իտալիա, կորոնավիրուս

Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 25 000-ը, հայտնում է worldometers.info կայքը: Զոհերի ստույգ թիվը 25 085 է: 

Երկրում գրանցվել է ախտահարման 187 327 դեպք, 54 543 մարդ ապաքինվել է: Նշվում է, որ Իտալիան Եվրոպայում ամենաշատն է տուժել համավարակից: Հին աշխարհամասում այն զոհերի թվով առաջատար է:

Համավարակից տուժած եվրոպական երկրների շարքում են նաև Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան: Իսպանիան Եվրոպայում առաջատար է ախտահարվածների թվով՝ 208 389 դեպք:

Մինչդեռ աշխարհում կորոնավիրուսի զոհերի թվով առաջին տեղում է ԱՄՆ-ը, որտեղ գրանցվել է մահվան 47 681, ախտահարման 849 092 և ապաքինման 84 050 դեպք։