Կորոնավիրուսից ամենից շատ տուժած երկրում վերջին մեկ օրում հիվանդությունից 610 մարդ է մահացել՝ համաճարակի բռնկման պահից ի վեր մահացության ընդհանուր ցուցանիշը հասցնելով 18 279-ի:
Worldometers կայքի տեղեկությունը փոխանցում է Tert.am-ը՝ նշելով, որ ընդհանուր վարկվածների թիվը հասել է 143 626-ի, ներկա պահին ակտիվ վարակակիր են 96 877-ը, ապաքինվել է 28 470 մարդ:
Մեկ օրում վարակման ավելի քան 4000 նոր դեպք է գրանցվել: