տուն Աշխարհ Իտալիայում կորոնավիրուսից մահացած բուժաշխատողների թիվը հասել է 120-ի

Իտալիայում կորոնավիրուսից մահացած բուժաշխատողների թիվը հասել է 120-ի

174
0
Իտալիա, կորոնավիրուս

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացած բժիշկների ընդհանուր թիվը հասել է 120-ի, հայտնում է BBC-ն:

Այս ցանկում վերջին անձն այսօր առավոտյան մահացած թերապևտ Էլիզաբեթ Մանջարինին է: 

Ապրիլի սկզբին իտալական «Anaao-Assomed» հիվանդանոցի բժշկական աշխատողների արհմիությունը հայտարարել է, որ երկրում վարակված բուժաշխատողների թիվը գերազանցել է 10 հազարը, ըստ այդ տվյալների՝ նրանց մոտ 20%-ը բժիշկներ են: