տուն Աշխարհ Իտալիայում կորոնավիրուսից ավելի շատ մարդ է մահացել, քան Չինաստանում

Իտալիայում կորոնավիրուսից ավելի շատ մարդ է մահացել, քան Չինաստանում

221
0

Իտալիան նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված մահացության թվով գերազանցել է Չինաստանին. Հռոմում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակից մահացության նոր 427 դեպք: Այս մասին հայտնում է BBC-ն:

Մահվան ելքով դեպքերի թիվը երկրում հասել է 3405-ի, ինչը գերազանցում է Չինաստանում գրանցված ցուցանիշը՝ 3245 դեպք։

Իտալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտարարել է, որ երկրում հինգշաբթի վարակակիրների ընդհանուր թիվը 35 713-ից հասել է 41 035-ի, ինչը 15%-անոց աճ է:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: