Իտալիայի լիգուրիական ափի Սան Ռեմո առողջարանային քաղաքում բացվել Է իտալական Էստրադայի համանուն 70-րդ հոբելյանական փառատոնը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստատեսային երաժշտական մրցույթը կտեւի մինչեւ փետրվարի 8-ը: Յուրաքանչյուր փառատոնային երեկոն հեռարձակվելու Է Ria իտալական պետական հեռուստատեսության եթերով եւ նրա մուլտիմեդիական պորտալով:
Փառատոնի մասնակիցները բաժանված են երկու խմբի. «Ոսկե արմավենի» գլխավոր մրցանակի համար մրցելու են Ապենիններում հայտնի 24 կատարողներ, իսկ առանձին պարգեւի համար կպայքարեն ութ երիտասարդ արտիստներ:
Դրանով ներկայիս փառատոնը տարբերվում Է նախորդներից, երբ կազմակերպիչները միասնական մրցույթ Էին անցկացնում՝ առանց առանձին «երիտասարդական» մրցության:
Ներկայիս «Սան-Ռեմո»-ի գեղարվեստական տնօրենը եւ հաղորդավարը դարձել Է հեռուստավիկտորինաների եւ տաղանդների շոուների հաղորդավար Ամեդեո Սեբաստիանին, որը հայտնի Է որպես Ամադեուս: Փառատոնի բացման երեկոյի գլխավոր իրադարձություններից մեկը խոստանում Է դառնալ Ռոմինա Փաուերի եւ Ալ Բանոյի ելույթը: Աստղային դուետի մասնակիցները, որոնք ամբողջ աշխարհում հայտնի են դարձել իրենց «Ֆելիչիտա» շլյագերով, ամուսնացել են 1970 թվականի հուլիսին եւ միասին ապրել գրեթե 30 տարի: Չնայած ամուսնալուծությանը եւ կարիերան ավարտելու խոստմանը, նրանք շարունակում են համատեղ համերգներ տալ: Վերջին տարիներին հաստատված ավանդույթի համաձայն, փառատոնի հաղթողն Իտալիան կներկայացնի «Եվրատեսիլ» մրցույթում: Հաղթողին որոշելու են հեռուստադիտողները, լրագրողները, ինչպես նաեւ ժյուրին՝ բաղկացած տարբեր երաժշտական նախասիրություններ ունեցող 300 անձանցից: Սան-Ռեմոյի մրցույթն Իտալիայում անցկացվում Է 1951 թվականից:
«Սան Ռեմո» մրցույցթ-փառատոնում` Տոտո Կուտունիո «Solo noi» կատարումը. 1980 թվական
Մրցույթի գոյության ժամանակաշրջանում դրա հաղթողներն են դարձել այնպիսի հայտնի կատարողներ, ինչպիսիք են՝ Ադրիանո Չելենտանոն, Տոտո Կուտունիոն, Էրոս Ռամազոտին եւ Անդրեա Բոչելլին:
Հավելենք որ Ադրիանո Չելենտանոն, Տոտո Կուտունիոն, Էրոս Ռամազոտին, Անդրեա Բոչելլին և այլ սիրված երգիչներ հայտնի են դարձել «Սան-Ռեմո»-ի տարբեր տարիների մրցույթ-փառատոններից: