Իտալիայի Նախարարների խորհուրդը հաստատել է 400-ից 3 հազար եվրոյի տուգանք այն քաղաքացիների համար, ոորոնք չեն պահպանում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները, մասնավորապես՝ տեղաշարժման սահմանափակումը, հայտնում են իտալական լրատվամիջոցները:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ հպարտ է համաքաղաքացիների արձագանքից՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների հարցում: «Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պահպանում է նոր կանոնները», — ասել է նա:
Իտալիան երկրորդ տեղում է Չինաստանից հետո՝ կորոնավիրուսի դեպքերի քանակով: