Իտալական Alitalia ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը կոտրված շասիով բարեհաջող վայրէջք է կատարել Հռոմի օդանավակայանում։ Այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը։
Օդանավն ուղևորվել էր Մադրիդի օդանավակայանից՝ տեղափոխելով 151 մարդ։ Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց։ Վիրավորվել է մոտ 10 մարդ, ում առաջին բուժօգնությունը ցուցաբերվել է հենց տեղում։