Իտալիան մինչև տարվա վերջ մտադիր է Աֆղանստանից դուրս բերել իր մոտ 500 զինվորականներին, ովքեր Անվտանգության համագործակցության միջազգային ուժերի (ISAF) մաս են կազմում: Այս մասին հաղորդել է Իտալիայի պաշտպանության նախարար Մարիո Մոաուրոն:
Այսպես, 2013 թվականի ավարտին Աֆղաստանում 2800 իտալական զինվորական կգտնվի: Ըստ պաշտպանության նախարարի՝ իրենք պատրաստում են նվազեցնել նաև այդ թիվը և 2014-ի ավարտին միային 800 իտալացի զինվորական թողնել Աֆղաստանում: