Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն բավականին լարված հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», Իտալիայի ղեկավարը անընդունելի է համարել թուրքական բանակի ռազմական գործողությունները Սիրիայում:
Ըստ աղբյուրի, մեկ ժամից ավելի տևած հեռախոսազրույցի ընթացքում Իտալիայի վարչապետը կոչ է արել դադարեցնել ռազմական նախաձեռնությունը, քանի որ, ըստ նրա, դրա հետևանքով տուժում է նաև քաղաքացիական բնակչությունը: