տուն Քաղաքական Միջազգային Իտալիայի Սենատի հատուկ հանձնաժողովը քվեարկել է Բեռլուսկոնիին մանդատից զրկելու օգտին

Իտալիայի Սենատի հատուկ հանձնաժողովը քվեարկել է Բեռլուսկոնիին մանդատից զրկելու օգտին

204
0
131002120537_berlusconi____304x171_afԻտալական Սենատի միջկուսակցական հանձնաժողովը առաջարկել է նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին հեռացնել Իտալիայի խորհրդարանի վերին պալատից,- հաղորդում է BBC-ն: 

Բեռլուսկոնիին Սենատից հեռացնելու օգտին քվեարկել է հանձնաժողովի անդամների մեծամասնությունը, որոնք հիմանականում նրա քաղաքական ընդդիմախոսներն են: Ինքը՝ Բեռլուսկոնին, չի մասնկացել նիստին՝ մեղադրելով հանձնաժողովին կանխակալ վերաբերմունքի մեջ: Իտալիայի նախկին վարչապետին Սենատից հեռացնելու հարցը կդրվի Սենատի ամբողջական կազմի քվեարկությանը մոտակա 3 շաբաթների ընթացքում:

 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Բեռլուսկոնին, մեղադրվելով Mediaset կազմակերպության գործով ֆինանսական մեքենայությունների մեջ, դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման: Չնայած 2013 թ. օգոստոսին դատարանը մերժեց Բեռլուսկոնիի վերաքննիչ բողոքը, համաներման արդյունքում նրա պատիժը կրճատվեց մինչև մեկ տարի ազատազրկման:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here