տուն Քաղաքական Միջազգային Իտալիայի իշխանությունը կասկածի տակ է դրել Trip Advisor-ի մեկնաբանությունների հավաստիությունը

Իտալիայի իշխանությունը կասկածի տակ է դրել Trip Advisor-ի մեկնաբանությունների հավաստիությունը

88
0

TripAdvisor-for-iPad

Իտալիայի հակամենաշնորհային ծառայությունները համացանցային հայտնի Trip Advisor ծառայությունը համարել են որպես ոչ հավաստի աղբյուր։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ծառայությունը թույլ է տալիս օգտատերերին իրենց կարծիքները գրել հյուրանոցների և տեսարժան վայրերի մասին, ուր նրանք այցելում են։ Իտալիայի իշխանությունները կասկածում են, որ կայքում հստակ ֆիլտրում են բոլոր հավաստի և ոչ հավաստի մեկնաբանությունները։ Նշվում է, որ Trip Advisor կայքը շատ հայտնի է, և նրանում ոչ հավաստի մեկնաբանութոյւնների թիվը կարող է ազդել զբոսաշրջային բիզնեսի վրա։

Բացի այդ, ստուգվել են նաև Expedia և Booking.com կայքերը, որոնք օգտատերերին առաջարկում են ավելի թանկ հյուրանոցներ՝ նախապես համաձայնության գալով դրանց սեփականատերերի հետ՝ անտեսելով ավելի էժան տարբերակները։