Իտալական ոստիկանությունը ձերբակալել է տնային պայմաններում վագր պահող մարդուն, հայտնում է korrespondent.net-ը:
Վագրի տերը՝ 36-ամյա Մասսիմո դի Գվիդը բնակվում է Նեապոլի մերձակայքում: Թե ինչպես են ոստիկանները նրա տանը վագր հայտնաբերել՝ չի հաղորդվում: Դի Գվիդը ոտտիկանությանը հայտնել է, որ մի քանի ամիս առաջ վագրին գտել է փողոցում և որոշել է կենդանուն իրեն պահել:
Սակայն իտալացին ձերբակալվել է ոչ միայն վագրին տանը պահելու համար: Ոստիկանները նրա տանը մեծ քանակությամբ թմրանյութ են հայտնաբերել: