Իտալիայում ուսանողները բողոքի ցույցի են դուրս եկել Սենատում քննարկվող կոշտ տնտեսական քաղաքականության դեմ:
Բողոքի ակցիաները անցկացվում են միանգամից մի շարք քաղաքներում՝ Հռոմում, Միլանում, Թուրինում, Նեապոլում, Պալերմոյում և Բալոնիայում:
Հռոմի ուսանողները ցանկացել են ցույցը տեղափոխել Սենատի շենքի դիմաց, ուր տեղի էր ունենում ուսման համար նախատեսված գումարի կրճատման հարցը: Սակայն Սենատի շենքը շրջապատված էր ոստիկանության կողմից: Ցուցարարները ֆուգասներ են նետել նրանց վրա: Տուժածների մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում: