Օրերս համացանցում ակտիվ քննարկվում է ծագումով հայ իտալացի հարղորդավար Միշա Սուքիասի` իտալական հեռուստատեսության նոր եթերաշրջանում հայտնվելու թեման. հայազգի հեռուստահաղորդավարը Nove TV-ի հայտնի հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանում կփոխարինի Գաբրիել Ռուբիոյին:
Այս մասին գրում է իտալական պարբերականը:
Իտալական Nove TV հեռուստաընկերության Camionisti in Trattoria հաղորդման ընթցաքում հաղորդավարը բեռնատարների վարորդների հետ ճանապարհորդում է քաղաքից քաղաք եւ գնում տեղի տրատորիաներ (իտալական ռեստորաններ, որոնք ունեն սահմանափակ ճաշացնակ եւ պատրաստում են, այսպես ասած, տնական եղանակով):
Խոհարար-հաղորդավարը ճաշում է այդ ռեստորաններում, գնահատում ու հայտնում հաղթողի անունը:
Միշա Սուքիասն աշխատել է նաեւ իտալական այլ հեռուստանախագծերում: