Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել և աշխատանքից չի ազատվել։
Նա շարունակում է պաշտոնավարել։ Այս մասին ասել է քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությանյանը՝ հերքելով մամուլում առավոտից շրջանառվող այսօրինակ լուրերը։