Լեհաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նախագհական ընտրությունները կարագացնեն ընթացքը դեպի Եվրոպա, իսկ Ռուսաստանն էլ ԵՄ-ի ասոցացման պայմանագրի ստորագրելուց հետո կհասկանա, որ չկա ավելի լավ կառույց, քան Եվրամիությունը, որպես ժողովրդավարական և քաղքաակիրթ լավագույն միավորում:
«Ես ապշած եմ Ռուսաստանի դիրքորոշմամբ, որը փորձում է Եմ-ին դեմ դիրքորոշում ունենալ, սակայն բացեիբաց դա չի անում: Չեմ կարծում, որ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի վավերացումը կբարդացնի ռուս-վրացական հարաբերությունները, քանի որ Ռուսաստանը շուտով կհամոզվի, որ Եվրամիությունը ժողովրդավարական և քաղաքակիրթ լավագույն միավորումն է, և հենց ինքը կփորձի անդամագրվել դրան», — ասել է Իվանիշվիլին: