տուն Քաղաքական Միջազգային Իսրայելցի հնագետը հայտարարել է, թե հայտնաբերել է Դավթի ամրոցը

Իսրայելցի հնագետը հայտարարել է, թե հայտնաբերել է Դավթի ամրոցը

72
0

628x471

Իսրայելցի հնագետ Էլի Շուքրոնը պնդում է, որ ինքը հայտնաբերել է ամրոցի փլատակներ, որոնք գրավվել են Դավիթ արքայի կողմից՝ Երուսաղեմի վրա կատարված արշավանքի ժամանակ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

«Սա Դավիթ արքայի ամրոցն է, Սիոնի ամրոցը, հենց այս ամրոցն է Դավիթը նվաճել երուսաղեմցիներից», — հայտարարել է գիտնականը:

Պեղումների ժամանակ հայտնաբերվել են հսկայական քարեր, որոնք ունեցել են առնվազն 5 տոննա քաշ: Այդ քարերը ժամանակին իրենցից ներկայացրել են մեկ ամբողջական պատ: Կավե ամանների կտորների շնորհվ, որոնք նույնպես հայտնաբերվել են պեղումների ժամանակ, գիտնականները եզրակացրել են, որ գտածոները 3800 տարվա պատմություն ունեն: Սա նշանակում է, որ ամրոցը սկսել են կառուցել Դաթից 800 տարի առաջ:

Շուքրոնը Դավթի քաղաքի պեղումներով զբաղվում է արդեն 20 տարի: Նրա կարծիքով` հայտնաբերված և ոչ մի շինություն չի համապատասխանում Սիոնի ամրոցի նկարագրությանը, քան իր հայտնաբերածը: Սակայն, որոշ մասնագետներ Շուքրոնի հայտարարությունները կասկածի տակ են դնում: