Գազայի հատվածում իսրայելցի զինվորականները սպանել են 50-ամյա պաղեստինցի մի կնոջ։ Միջադեպը տեղի է ունեցել իսրայելական սահմանի մոտ։
Բժիշկների ունեցած տվյալներով՝ մահացածը հոգեկան խանգարումներ է ունեցել։ Բացի այդ, իսրայելցիները վիրավորել են մի տղամարդու ևս։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Զինվորականները հայտարարել են, որ նախազգուշացնող կրակոցներ են հնչեցրել, երբ մի խումբ մարդիկ փորձել են անցնել Իսրայելի և Գազայի հատվածի սահմանը։