Երուսաղեմի լեռներում՝ «Բուրմայի ճանապարհի» մոտ, իսրայելցի հնագետները հին գյուղի ավերակներ են հայտնաբերել, որը գոյություն է ունեցել Երկրորդ Տաճարի ժամանակաշրջանում (մ.թ.ա. 516-70թթ)։ Ինչպես հայտնում է The Jewish Times-ը, այն կառուցվել է շուրջ 2300 տարի առաջ։
Հնագետները նման հայտնագործություն են կատարել գազատարի անցկացման շնորհիվ, որը պետք է անցներ պատմական կառույցի միջով։ Այժմ այդ վայրում կառուցելու են հնագիտական այգի։
Նշվում է, որ գյուղը բացկացած է եղել քարերից կառուցված փոքրիկ տներից՝ իրենց բակերով։ Առայժմ չի հաջողվում պարզել գյուղի անվանումը։