Իսրայելական քաղաքացիական պաշտպանության սպաներից մեկը հարցազրույցում ասել էր, թե Իսրայելը կանգնած է բնական աղետի շեմին, որը միայն ժամանակի հարց է: Նա նշել է, որ Իսրայելի աշխարհագրական դիրքի՝ սիրիա-աֆրիկյան ճեղքվածքում գտնվելու պատճառով 7-ից ավելի մագնիտուտով ստորգետնյա ցնցումներ են տեղի ունենում 80-90 տարին մեկ: Վերջին այդպիսի երկրաշարժը տեղի է ունեցել 1927-ին և խլել 300 մարդու կյանք:
Զինվորական փորձագետը, որը ցանկացել է անհայտ մնալ, ավելացրել է, որ Իսրայելում երկրաշարժը ավելի կործանարար կարող է լինել, քան ցանկացած պատերազմ: Ստորգետնյա ցնցումները կարող են առաջացնել ցունամի, որը կհարվածի միջերկրածովյա խիտ բնակեցված ափին: Նա հավատացրել է, որ իր ասածն ամենևին մտացածին սպառնալիք չէ: