
Իսրայելում ապրիլի 24-ից հետո 24 ժամվա ընթացքում գրանցվել են COVID-19-ի վարակի ռեկորդային թվով դեպքեր: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Անցած մեկ օրում, հիմնականում Թել Ավիվում, որն այժմ համարվում է նոր վարակի էպիկենտրոնը, հայտնաբերվել է 258 նոր դեպք: Ներկայումս այդ երկրում կորոնավիրուսով հիվանդ է ավելի քան 3,7 հազար մարդ, 302-ը մահացել է:
Մարտի կեսերին Իսրայելը հաստատեց նախազգուշական միջոցառումներ, որոնց հետևեց մեկուսացման ռեժիմը կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով: Այս երկիրն աշխարհում առաջիններից մեկն էր, որը փակեց իր սահմանները զբոսաշրջիկների համար: Իսրայելը սկսեց թուլացնել սահմանափակող միջոցները մայիսի վերջին և հունիսի սկզբին: