Իսրայելում անհայտ անձինք պաղեստինցի անչափահասի են առեւանգել եւ սպանել, այդպես վրեժխնդիր լինելով հրեական կրոնական դպրոցների 3 սաների սպանության համար։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը։
Նշվում է, որ անչափահասն առեւանգվել է այս գիշեր՝ Երուսաղեմի արեւելյան հատվածում։ Ինչպես հայտնում են ականատեսները, նրան նստեցրել են ավտոմեքենա եւ տարել։ Իսրայելցի զինվորականները նշում են, որ տղայի սպանությունը կարող է պատասխանը լինել երեք իսցայելցի տղաների սպանության։
Հիշեցնենք, որ իսրայելցի տղաները առեւանգվել էին Հորդանան գետի արեւմտյան ափին։ Նրանցից երկուսը 16 տարեկան էին, մյուսը՝ 19։ Իսրայելը կատարվածում, ի սկզբանե, մեղադրել է ՀԱՄԱՍ շարժմանը։