Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է երկրում ապրիլի 7-10-ը համընդհանուր կարանտինային ռեժիմ մտցնելու մասին՝ իսրայելական Փեսախ տոնի հետ կապված: Այս տոնն Իսրայելում նշում են մի ամբողջ շաբաթ (այս տարի` ապրիլի 8-15-ը): Այս մասին տեղեկացնում է The Times of Israel պարբերականը:
Վարչապետը նշել է նաև, որ կառավարությունը քննարկում է երկրում ապրիլի 8-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 9-ի ժամը 07:00-ն պարետային ժամ հայտարարելու հարցը:
Իսրայելի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8904 դեպք, 57 մարդ մահացել է: