Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկուշաբթի օրը հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ և քննարկելու է Իրան-ԱՄՆ՝ վերջին շրջանում ջերմացող հարաբերությունները։ Նեթանյահուն փորձելու է իր ամերիկացի գործընկերոջը համոզել՝ չթուլացնել ճնշումներն Իսլամական Հանրապետության դեմ և չխաբվել Իրանի ղեկավարության մեղմացած հռետորաբանությանը։
«Պատրաստվում եմ քաղցր ելույթների և ժպիտների ֆոնին ներկայացնել ճշմարտությունը։ Պետք է ստերը ներկայացնել։ Ճշմարտությունը կենսական նշանակություն ունի ողջ աշխարհում և, իհարկե Իսրայելում, անվտանգություն և խաղաղություն ապահովելու համար», — ասել է Իսրայելի վարչապետը։ Նա փաստեր է ներկայացնելու, թե ինչպես է իրանական իշխանությունը համագործակցում ահաբեկչական խմբավորումների հետ՝ խոսելով դրա մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Իսրայելի իշխանությունները լուրջ մտահոգություն ունեն ԱՄՆ-Իրան հարաբերությունների մերձեցման կապակցությամբ։