Իսրայելի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Իտալիայի 6 ռազմական ինքնաթիռներ մասնակցում են Իսրայելի պատմության ընթացքում ամենախոշոր օդային զորավարժություններին: Այն կրում է «Երկնագույն դրոշ» անվանումը:
Զորավարժությունների ժամանակ Իսրայելի ռազմաօդային ուժերի 7 էսկադրիլիաներ և մեկական` ԱՄՆ-ից, Գերմանիայից և Իտալիայից, հնարքներ են կիրառել Նեգև անապատում: Նրանց պետք է միանային նաև Լեհաստանի ռազմաօդային ուժերը, սակայն վերջիններս հրաժարվել են ֆինանսական պատճառներով:
Մասնակիցները նշում են, որ զորավարժությունները հնարավորինս մոտեցված են իրական ռազմական գործողություններին: Կազմակերպիչները նշում են, որ զորավարժությունները նախապես ծրագրավորված են եղել և ուղղված չեն երրորդ երկրի դեմ, այդ թվում` Իրանի: