Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Մեխիկոյում կայացած իր ելույթի ժամանակ, որին ներկա են եղել այդ երկրի սենատորները, կոչ է արել Իրանին՝ հրաժարվել իր միջուկային ծրագրից, ինչպես նաև դադարեցնել տեղակայել հեռահար հրթիռներ։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
«Կոչ եմ անում, որպեսզի նա (Իրանը — խմբ․) դադարեցնի իր ահաբեկչությունը, միջուկային ծրագրի իրագործումը և հեռահար ազդեցությամբ հրթիռների տեղակայումը», — ասել է Պերեսն իր ելույթում։ Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը չի համակերպվի այն իրողության հետ, որ Իրանը միջուկային զենք ունի։