տուն Քաղաքական Միջազգային Իսրայելի հատուկ ծառայությունները կալանքի տակ են պահում Ալ-Կաիդայի կենսաբանական զենքի պատասխանատուին

Իսրայելի հատուկ ծառայությունները կալանքի տակ են պահում Ալ-Կաիդայի կենսաբանական զենքի պատասխանատուին

279
0

20011014_130004_xAL-AWLAK.JPG

Իսրայելական հատուկ ծառայությունները գաղտնի օպերացիայի ժամանակ ձերբակալել են Սամիր Ալ-Բարաքին, ով համարվում է «Ալ-Կաիդայի» գլխավոր փորձագետներից մեկը, ով պատասխանատու է կենսաբանական զենքի արտադրության համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ձերբակալվածը դիմել է դատարանը` բողոքարկելով այդ գործողության օրինականությունը: Համաձայն այն տեղեկությունների` Սամիր Ալ-Բարաքին բանտում է գտնվում 2010 թվականից, ընդ որում` ոչ ոք նրան մեղադրանք չի առաջադրել: Նման քայլի իսրայելական հատուկ ծառայությունները դիմում են այն դեպքում, երբ անհրաժեշտ է կանխել ահաբեկչական գործողությունը:

Դատախազները պնդում են, որ Սամիր Ալ-Բարաքի ազատ արձակումը վտանգում է ոչ միայն Իսրայելի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի անվտանգությունը: Փաստաբանները պնդում են նման երկար ժամանակով առանց պաշտոնական մեղադրանքների կալանքի տակ պահելու անթույլատրելիությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here