տուն Քաղաքական Միջազգային Իսրայելի խորհրդարանում մեկնարկել են երկրի նախագահի ընտրությունները

Իսրայելի խորհրդարանում մեկնարկել են երկրի նախագահի ընտրությունները

71
0

israeliknesset

Իսրայելի խորհրդարանը ձեռնամուխ է եղել երկրի նախագահի ընտրության գործընթացին, որի ընթացքում կընտրվի Նոբելյան մրցանակակիր Շիմոն Պերեսին փոխարինողը: Գործող նախագահի լիազորությունների 7-ամյա ժամկետն ավարտվում է այս տարի:

Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում են 5 հոգի, ովքեր կարողացել են իրենց օգտին հավաքել 10-ական խորհրդարանականների ստորագրություններ: Տեղի ԶԼՄ-ները ֆավորիտ են համարում թեկնածուների մեջ աջ ճամբարի միակ ներկայացուցչին՝ Քնեսեթի նախկին խոսնակ 74- ամյա Ռեուվեն Ռիվլինին, ով պատկանում է իշխող «Լիքուտ» կուսասկցությանը:

Հաղթանակի համար թեկնածուներին անհրաժեշտ է ստանալ 120 խորհրդարանականներից 61-ի վստահության քվեն:

Իսրայելի նախագահն օժտված է միայն ներկայացուցչական գործառույթներով: Երկրում իրական իշխանությունը կենտրոնացած է վարչապետի ձեռքում: