Իսրայելի խորհրդարանի խոսնակ Յուլի Էնդելշտեյնը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, որը հրաժարվել էր ելույթ ունենալ խորհրդարանի առջև: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:
Ֆրանսուա Օլանդը հրաժարվել էր ելույթ ունենալ Իսրայելի խորհրդարում Իսրայել կատարած իր այցի ժամանակ: Էնդելշտեյնի կարծիքով, դրանով Ֆրանսիայի նախագահը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել երկրի իշխանությունների նկատմամբ և այդ պատճառվ էլ հարգանքի արժանի չէ:
Էնդելշտեյնը խոստացել է այսուհետ երբեք ֆրանսիական քաղաքական գործիչներին երկրի խորհրդարան չհրավիրել: