տուն Աշխարհ Իսրայելի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ Haaretz

Իսրայելի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ Haaretz

260
0

Իսրայելի առողջապահության նախարար Յակով Լիցմանի և նրա կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Պաշտոնյան կնոջ հետ գտնվում է մեկուսացման մեջ՝ հսկողության ներքո։ Haaretz-ի տեղեկությունը փոխանցում է Shantnews.am-ը:

Աղբյուրը գրում է, որ նրանք իրենց լավ են զգում։

Նախարարն աշխատում է սովորական աշխատանքային գրաֆիկով՝ տնից։

Նախարարի հետ վերջին 2 շաբաթներին շփում ունեցած անձինք կգտնվեն տնային կարանտինում։ Խոսքը վերաբերում է նաև հետախուզական ծառայության՝ «Մոսադի» ղեկավարին։

Մինչ օրս Իսրայելում կորոնավիրուսով է վարակվել 6,092 մարդ, գրանցվել է մահվան 26 դեպք։