Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ ի պատասխան պաղեստինցիների կողմից իսրայելական բնակավայրերի վրա հարձակման՝ Իսրայելը պետք է կրկին օկուպացնի Գազայի հատվածը։ Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։
«Նման հարձակումից հետո, երբ մեր երկրի վրա բաց են թողնվել ավելի քան 50 հրթիռներ, Գազայի հատվածի օկուպացումն այլընտրանք չունի», — ասել է Լիբերմանը։
Հիշեցնենք, որ այսօր Գազայի հատվածի գրոհայինները մի քանի տասնյակ հրթիռներ են բաց թողել Իսրայելի ուղղությամբ։ Սդերոտ և Նետիվոտ բնակավայրերը ականանետային հարձակման են ենթարկվել։ Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական ջիհադի» ռազմական թևը՝ «Ալ-Կուդսի բրիգադները» խմբավորումը։