տուն Քաղաքական Միջազգային Իսրայելը ցավակցական հեռագրեր է ստանում ամբողջ աշխարհից

Իսրայելը ցավակցական հեռագրեր է ստանում ամբողջ աշխարհից

113
0

Israel-Mourns

Աշխարհի շատ առաջնորդներ և հասարակական-քաղաքական գործիչներ ցավակցություն են հայտնել Իսրայելին՝ երեք առևանգված պատանիների սպանության կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Իսրայելական կողմը պնդում է, որ առևանգման պատասխանատվությունը կրում է ՀԱՄԱՍ իսլամիստական կազմակերպությունը։ Երեք տղաների դիերը հայտնաբերվել էր Հեբրոնից ոչ հեռու։

Ցավակցություններով են հանդես եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։ Օբաման Պաղեստինին և Իսրայելի առաջնորդներին կոչ է արել միասին փնտրել մեղավորներին,  Բան Կի Մունը առևանգողներին անվանել է «խաղաղության թշնամիներ»։