Իսրայելի զինված ուժերը կարողացել են չեզոքացնել Պաղեստինի տարածքից Իսրայելի կողմն ուղղված հրթիռները, ինչպես նաև ռմբակոծել են են Գազայի հատվածում պաղեստինյան դիրքերը։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը՝ հղում կատարելով իսրայելական զինված ուժերին։
France Presse գործակալության տեղեկություններով՝ վիրավորվել է 5 խաղեստինցի, այդ թվում՝ մեկ կին և չորս երեխա։ Իսրայելական կողմից տուժածներ չկան։ Պաղեստինյան հրթիռները չեզոքացնելու համար օգտագործվել է իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգը, որն ակտիվացել էր պաղեստինյան տարածքից հրթիռները թողարկելուց հետո։