տուն Քաղաքական Միջազգային Իսրայելը հրաժարվել է Իրանի հետ ստորագրել միջուկային մրցավազքը կանխող համաձայնագիր

Իսրայելը հրաժարվել է Իրանի հետ ստորագրել միջուկային մրցավազքը կանխող համաձայնագիր

234
0

israel_iran_nuclear

Իսրայելը մերժել է համաձայնագիր ստորագրել Իրանի հետ, որով կողմերը կպարտավորվեին վերջ դնել միջուկային զենքի մրցավազքին: Այս մասին գրում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի բանակցություններին մոտ կանգնած աղբյուներին:

Իսրայելի իշխանությունները բազմաթիվ անգամներ զգուշացրել են, որ պատրաստ են հարված հասցնել Իրանին, եթե վերջինս չդադարեցնի իր միջուկային ծրագիրը, քանի որ կարծում են, որ պաշտոնական Թեհրանը ցանկանում է ստեղծել միջուկային զենք: Իր հերթին, իրանական իշխանությունները պնդում են, որ իրենց միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ բնույթ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here