տուն Աշխարհ Իսրայելը կորոնավիրուսից կրած վնասի համար հայց է ներկայացրել Չինաստանի դեմ․ Vesty.co.il

Իսրայելը կորոնավիրուսից կրած վնասի համար հայց է ներկայացրել Չինաստանի դեմ․ Vesty.co.il

193
0

Իսրայելական «Հերցլիա՝ ի պաշտպանություն քաղաքացիների» ոչ առևտրային կազմակերպությունը 100 միլիարդ շեկելի (շուրջ 28 միլիարդ դոլար) հայց է ներկայացրել Թել Ավիվի շրջանային դատարան ընդդեմ Չինաստանի` կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների պատճառով:
Այս մասին տեղեկացնում է vesty.co.il պորտալը:

Փաստաբաններ Ամիթ Սաադիյան, Ամիթ Գամպելը և Շմուել Սաադիան, ներկայացնելով հայցը, հայտարարել են, որ այն ներկայացված է Իսրայելի բոլոր քաղաքացիների անունից, որոնք տուժել են կորոնավիրուսի համավարակից և ինչը, իրենց կարծիքով, տեղի է ունեցել Չինաստանի իշխանությունների անպատասխանատվության հետևանքով:

«Կորոնավիրուսի բռնկումը հանգեցրել է Իսրայելի պատմության ամենամեծ ճգնաժամերից մեկին: Փլուզվել է տուրիզմի, ավիափոխադրողների, զվարճանքների և հանրային սննդի արդյունաբերությունը: Հարյուր հազարավոր ձեռնարկատերեր մնացել են առանց եկամտի և սնանկանալու շեմին են: Փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները: Գործազուրկների թիվը մոտենում է 1 միլիոնի: Հարյուրավոր մարդիկ կորցրել են իրենց առողջությունը, տասնյակները մահացել են»,-ասված է հայցադիմումի մեջ:

Հայցադիմումի մեջ նշվում է նաև, որ Չինաստանի իշխանություններն ուղղակիորեն պատասխանատու են համավարակի համար, անկախ նրանից, թե ինչպիսին է դրա աղբյուրը: