տուն Քաղաքական Միջազգային Իսրայելը կողմ է քրդական անկախ պետության ստեղծմանը

Իսրայելը կողմ է քրդական անկախ պետության ստեղծմանը

77
0

lainfo.es-10036-benjamin-netanyahu

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ անհրաժեշտ է աջակցություն հայտնել հարևան Հորդանանին, որը պայքարում է Սիրիայում և Իրաքում գործող ծայրահեղականների դեմ։ Միաժամանակ նա նշել է քուրդ բնակչության պայքարն իսլամիստների հետ և աջակցել քրդական ազգային անկախ պետության ստեղծման գաղափարին։ Այս մասին հաղորդում է Haaretz-ը։

Որպես իսլամիստներից պաշտպանվելու միջոց նա առաջարկել է երկրի հյուսիսից-հարավ կառուցել պատ, որը թույլ կտա կանխել Հորդանանից և Սիրիայից իսլամիստների ներթափանցումը Իսրայել։ Ըստ Իսրայելի վարչապետի՝ անկախ Քուրիդստանի ստեղծումն էլ թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման հետ, քանի որ այնտեղ ապրում է մարտնչող և քաջ  ժողովուրդ։