Իսրայելն այս գիշեր հայտարարել է, որ դադարեցնում է Իսրայելի վերահսկողության տակ գտնվող պաղեստինյան տարածքներում հրեական նոր բնակավայրերի կառուցումը։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Նման որոշում է կայացրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Ավելի վաղ իսրայելական իշխանությունները Հորդանանի արևմտյան ափում նոր բնակավայրերի կառուցման տենդեր էին հայտարարել, ինչից հետո պաղեստինյան կողմը հայտարարել էր, որ կդադարեցնի բանակցություններն Իսրայելի հետ․ «Եթե Իսրայելը չհրաժարվի բնակավայրերի կառուցումից, ապա մենք դա կդիտենք որպես կոչ` դադարեցնելու բանակցությունները», — ասել է պաղեստինյան կողմի ներկայացուցիչ Սայիբ Էրաքաթը։