Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խաղաղ բանակցությունների ավարտից մեկ ու կես ամիս առաջ հայտարարել է, որ կողմերն ավելի են հեռանում համաձայնագրից, իսկ դրանում մեղադրել է պաղեստինյան կողմին: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Նախօրեին, ըստ ԶԼՄ-ների, Պաղեստինի իշխող ՖԱԹՀ խմբավորումը դեմ է քվեարկել Իսրայելի պետության ստեղծմանը: Նեթանյահուն մերժել է որևէ համաձայնության ձեռք բերում առանց այդ պարտադիր պայմանի կատարման: «Ես չեմ համաձայնի գործարքի, եթե չլինի պաղեստինցիների` Իսրայելի ներկայիս տարածք վերադառնալու արգելքը, ինչպես նաև Իսրայել պետության ճանաչումը պաղեստինցիների կողմից», — ասել է վարչապետի խոսնակ Օֆիր Գենդելմանը: