Իսպանիայում ոստիկանները ձերբակալել են իրենց երկու գործընկերների, ովքեր մեղադրվում են երկրի Արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Աբել Մատուտեսին պատկանող ընկերությունից մոտ մեկ միլիոն եվրոյի գողության մեջ: Այս մասին հաղորդում է The Local-ը:
Ոստիկանները գողությունը կատարել են հոկտեմբերի 25-ին: Նրանք ներխուժել են Matutes հոլդինգի գրասենյակ, կոտրել են սեյֆը և գողացել 990 հազար եվրո գումար: Ըստ ոստիկանություն՝ իրենց ձերբակալված ոստիկանները հանցակիցներ են ունեցել, ում որոնումներով այժմ զբաղված է իսպանական ոստիկանությունը: