
Իսպանիայում, ընդհանուր առմամբ, նոր կորոնավիրուսով վարակի 8744 դեպք է գրանցվել,- այս մասին այսօր` մարտի 16-ին հայտարարել է Թագավորության առողջապահության նախարարությանն առընթեր առողջության համակարգման և արտակարգ իրավիճակների կենտրոնի տնօրեն Ֆերնանդո Սիմոնը:
Նրա խոսքերով` մահացել է 297 մարդ, 521-ը` առողջացել։ Ամենաշատ վարակվածներ գրանցվել են Մադրիդի ինքնավար համայնքում։ «Հիմա Իսպանիայում կա վարակի 8744 դեպք»,- ասել է Սիմոնը։
Կիրակի օրը առողջապահության նախարարությունը տեղեկացրել է 7753 հիվանդի եւ 288 մահվան մասին